December 3, 2023

Տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս, տեսանկարահանում. փորձագետն ահազանգում է

Ադրբեջան անունով արհեստածին պետության բռնապետ ղեկավարը նախապատրաստական քարոզչություն է իրականացնում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ԼՂ-ում տեղի ունեցող հարկադրաբար էթնիկ զտումների ֆոնին, Հակկարի կամուրջի մոտ, խաղաղ բնակչությունից տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս։

«Շարքով կամուրջն անցկացնում են, տեսանկարահանում և ներկայացնում իբրև թե ՀՀ-ի ԶՈՒ-ի զինաթափված բանակի զինծառայողներ, ովքեր լքում են Արցախը։

Պատկան մարինները այս օրհասական օրերին պետք է ուժերի գերլարումով աշխատեն և կանխեն, այսպես ասած, թշնш մու փաստերի հավաքագրումը հակափաստերով։

Արցախում, սպանվելու վտանգի իրական պայմանններից ելնելով, հարկադրաբար էթնիկ զտման ենթարկվող մեր հայրենակիցների դուրս գալն անգամ ներկայացվում է բոլորովին այլ լույսի ներքո։

Վստահ եմ, որ մեր կողմից հնարավոր է մեծ զումով տեսանկարահանող սարքերով այս ամենը ֆիքսել, խնդրում եմ, արեք դա»,-գրել է նա:

Verified by MonsterInsights