February 22, 2024

Արտակարգ դեպք Սյունիքում. Հակարիի կամրջի մոտ Խաչակիրների ջոկատի հրամանատարի հրահանգով ականջ են կտրել

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Պատվական Հակոբյանը և հայտնել, որ սեպտեմբերի 19-ին, Հակարիի կամրջի մոտ ԼՂ բնակիչ 49-ամյա Սարգիս Խուդյանի հրահանգով իր աջ ականջը կտրել են՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դիմումի փաստով նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Աղբյուրի տեղեկություններով Պատվական Հակոբյանը հայտնել է, որ Սարգիս Խուդյանը «Խաչակիրների» ջոկատի հրամանատարն է:

Verified by MonsterInsights