Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է ԼՂ նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայան Դավիթ Բաբայանին կալանավորելու մասին։
«Սեպտեմբերի 29-ին բերման է ենթարկվել Դավիթ Բաբայանը և հանձնվել քննությանը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով:
Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին հայտարարություն էր տարածել, որում ասված էր.
«Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։
Բաց մի թողեք
Վարորդական կեղծ վկայականներ են նախապատրաստել․7 անձի մասով վարույթ է ուղարկվել դատարան
Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին․ Լուսանկար
Լոռիում 93-ամա կնոջ սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է համագյուղացին, ով հափշտակել է նրա հեռախոսները