ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տվյալներ է ներկայացրել Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններում այս պահի դրությամբ բուժում ստացող ԼՂ-ից բռնի տեղահանված բուժառուներից։ Նրանց թիվն այս պահին 361 է:
Մինչև այս պահը գրանցվել է 14 մահ։ Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, որոնք տուժել են և՛ պայթյունից, և՛ մարտական գործողությունների հետևանքով են վիրավորում ստացել։
«2 երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ կայուն։ Մեկ երեխայի մոտ կա դրական դինամիկա։ Այս գիշեր վթարի հետևանքով 2 երեխա է տեղափոխվել հիվանդանոց»,- նշել է Ավանեսյանը։
Բաց մի թողեք
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված աճ
Առողջապահական առաջնային օղակը քաղաքացիների համար պետք է լինի առավել հասանելի, վստահելի ու մրցունակ. Ավինյան
Պեկինը թաքցնում է մահաբեր նոր համաճարակը