December 3, 2023

11 նոր մեքենա. համալրվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ավտոպարկը

Այսօր Եղեգնաձոր է ժամանել 11 նոր մեքենա, որոնք համալրել են Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ավտոպարկը:

Այս մասին  ասված է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության  X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում:

«Տրանսպորտային միջոցները կբաշխվեն մեր օպերատիվ բազաներում՝ հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում առաքելության պարեկային գործունեությունն ուժեղացնելու համար»,- ասված է գրառման մեջ:

Verified by MonsterInsights