December 3, 2023

Ավտովթար Արագածոտնի մարզում. տուժածների թվում կա 2 տարեկան երեխա

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Թալինի վիշկա»-ի մոտ, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 44-ամյա Անդրանիկ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Արտակ Օ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 07-ի վարորդն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչ 29-ամյա Հասմիկ Զ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչներ, 2-ամյա Սոֆի Օ.-ն, 59-ամյա Ժորժիկ Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և պարեկները:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Verified by MonsterInsights