Իսրայելից Հայաստան է ժամանել 190 ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ինքնաթիռը: Նրանց թվում 70-ը երեխաներ են:
«Զվարթնոց» օդանավակայանում՝ լրագրողների հետ զրույցում, Հայաստան հասած քաղաքացիներից մեկը պատմեց անցնող օրերին իր զգացածի ու ապրումների մասին:
«Պատմելով ոչինչ հնարավոր չէ ասել, դա պետք է ապրել ու տեսնել: Երբ որ երեխաներդ քնի միջից գոռում են՝ մայրիկ, նորից խփո՞ւմ են, ուղղակի անպատմելի է, թե ինչ է ապրում մայրը: Ճիշտ է, մեր քաղաքում այդքան մեծ չէր լարվածությունը, բայց ես, պաշտպանական իրեր վերցրած, երեխաներիս նայելով, նստած սպասում էի լուսանալուն»,- ասաց նա:
Ըստ կնոջ՝ ամեն աղմուկից թվացել է, թե ահաբեկիչները կմտնեն ներս:
«Երեխաներիս հետ եմ եկել, ամուսինս մնաց, որ փորձի պահպանել այն ամենը, ինչը ստեղծել ենք այս տարիներին: Ես այստեղ մայրիկ ունեմ, քույրիկ, եղբայր, իմ հայրենիքում եմ, և դա հերիք է: Բայց, երբ ամեն բան հանդարտվի, վերադառնալու եմ, երեխաներս սովոր են այնտեղ ապրել: Ես ամեն տարի եմ այցելում եմ Հայաստան ու գալու եմ մինչև կյանքիս վերջ, ուղղակի այսօր կքնեմ հանգիստ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ առանց որևէ բանի մեզ հասցրել են Հայաստան, մենք ոչ մի գումար չենք ծախսել»,- նկատեց նա:
Բաց մի թողեք
Ի՞նչ է պարզվել Շիրակում ողբերգական ելքով վթարի մասին. Լուսանկար
«Գյումրի» ԲԿ-ում անձը չպարզված տղամարդ է մահացել. ներկայացվել է արտաքին նկարագիրը
Երևանում 9 բալանոց խցանում է․ Լուսանկար