Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պաշտպանել և հարգել Լեռնային Ղարաբաղում վանքերը և կրոնական պաշտամունքի վայրերը.
«Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերաբերյալ իմ մտահոգությունը չի մարել: Բացի փախստականների հումանիտար ծանր վիճակից, ես կցանկանայի հատուկ կոչ անել այս տարածաշրջանում վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար»,-ասել է նա՝ ավարտելով իր կիրակնօրյա քարոզը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։
«Հուսով եմ, որ դրանք կհարգվեն և կպաշտպանվեն որպես տեղական մշակույթի մի մաս, հավատքի արտահայտություն և եղբայրության նշան, որը հնարավոր է դարձնում միասին ապրել՝ չնայած տարաձայնություններին»,-ասել է պոնտիֆիկոսը:
Բաց մի թողեք
Դեկտեմբերի 3-ի աստղագուշակ․ Պնդեք ձեր տեսակետը, անգամ եթե դա ոչ բոլորին դուր գա
Նոր պատմություն․ Կյանքի ընկեր փնտրողների համար` Կյանքի ընկեր ՀԿ-ի հետ
2024-ի կանխատեսումներ. ինչպե՞ս հաշվարկել ձեր հաջողակ թիվը և դրա նշանակությունը