February 22, 2024

Մեկնարկել է Թել Ավիվ-Երևան չվերթը. Իսրայելից 190 ՀՀ քաղաքացի է վերադառնում

Մեկնարկել է Թել Ավիվ-Երևան չվերթը, որով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի, քան 70 երեխա:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Իսրայելում ՀՀ դեսպանության տեղեկացմամբ, այսօր Թել Ավիվից Երևան քաղաքացիներ կտարհանվեն:

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն առավոտյան 9։36-ին մեկնել էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

Verified by MonsterInsights