Սամվել Բաբայանի՝ օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Քրեական վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածով՝ «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով:
Դատախազությունից հայտնեցին, որ գործով մեղադրյալներ այս պահի դրությամբ չկան:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 26-ին Սամվել Բաբայանն իր հարցազրույցում հայտարարել էր, որ ԼՂ ԱԺ 22 պատգամավորներն ու Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն՝ կոչ անելով Դատախազությանը ասվածն ընդունել որպես հայտարարություն հանցագործության մասին և քրեական գործ հարուցել։
Գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 28-ին հայտնել էր, որ ուսումնասիրում է ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը՝ Հանրայինի եթերում օրեր առաջ արած հայտարարությունն այն մասին, թե ԼՂ նախկին ու ներկայիս ղեկավարները հանձնել են ԼՂ-ն։
Բաց մի թողեք
Դանակահարություններ «Էրեբունի Մոլ»-ի մոտ. հիվանդանոց տեղափոխվածներից մեկն երեխա է
Վարորդական կեղծ վկայականներ են նախապատրաստել․7 անձի մասով վարույթ է ուղարկվել դատարան
Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին․ Լուսանկար