Թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով Երևանի Մինսկի փողոցից բերման էին ենթարկել 38 և 37-ամյա տղամարդիկ, որոնցից մեկը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտորն է, մյուսը՝ փիլիսոփայության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատարը:
Դեպքի հետ կապված՝ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը փոխանցեց հետևյալը.
«Ոստիկանությունից հաղորդում է ստացվել երկու անձի կողմից առերևույթ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու վերաբերյալ։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նշանակվել է համապատասխան փորձաքննություն՝ ներկայացված երեք փաթեթի պարունակության բնույթը տեսակը պարզելու համար։
Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը նշված անձանց ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին»:
Բաց մի թողեք
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել 93-ամյա կնոջ սպանության վայրից, ում 24-ամյա երիտասարդը մինչ սպանելը բռնաբարել էր
Հայաստանում 10 ամիսներին սպանությունների թիվը կրկնակի աճել է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը