December 9, 2023

Մի դեղամիջոց կա՝ բանի տեղ մի դրեք, կպակասեն՝ վերածվելով խմբակի. Հարությունյան

«2019-ից նրանք ակտիվացան կրթական ռեֆորմների դեմ՝ ճամբար խփելով ԿԳՄՍ դեմ ու շենքեր գրավելու առաջին փորձն անելով նախարարությունում: Չստացվեց: Այնուհետև դուրս եկան ամեն ինչի դեմ: Շարունակում են հակապետական, հետադիմական գործունեությունը ամենուր՝ «պետություն էլ չլինի, բայց մենք լինենք» կարգախոսով»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ըստ ամենայնի նկատի ունենալով ՀՅԴ կուսակցության համակիրներին ու նրանց աջակցությամբ ընթացող ցույցերը և շարունակել.

«Բայց մի դեղամիջոց կա՝ բանի տեղ մի դրեք, կպակասեն՝ վերածվելով խմբակի: Շարունակեք ռեֆորմներն ու բռնեք զարգացման ուղին: Սեփական փորձից գիտեմ՝ սկսված կրթական բարեփոխումների հաջող շարունակությունը վկա»:
Verified by MonsterInsights