Հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 01:00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «որովայնի առաջային պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երանի բնակիչ 33-ամյա Նիկոլայ Պ.-ն:
Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 00:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրի բակում վիճաբանություն է տեղի ունեցել Նիկոլայ Պ.-ի և Երևանի բնակիչ՝ 31-ամյա Հարություն Ն.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Նիկոլայ Պ.-ին:
Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել , որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Հարություն Ն.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Բաց մի թողեք
Վարորդական կեղծ վկայականներ են նախապատրաստել․7 անձի մասով վարույթ է ուղարկվել դատարան
Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին․ Լուսանկար
Լոռիում 93-ամա կնոջ սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է համագյուղացին, ով հափշտակել է նրա հեռախոսները