Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում կրակոցներ հնչելու վերաբերյալ ահազանգ է ստացվել։
Այս մասին տեղեկացնում է ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Մեկ անձ բուժօգնության է դիմել բուժհաստատություն։
Այս պահին ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ դեպքի վայրում են, կատարվում են առաջնային, անհետաձգելի քննչական գործողություններ։
Կրակոցների արդյունքում դատախազ չի տուժել, դատարանի բակում կայանված պետական համարանիշներով ավտոմեքենայի վրա առկա են եղել կրակոցի հետքեր։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ձեռք բերված տվյալների վերաբերյալ, թույլատրելիության սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հետագայում հաղորդագրությամբ հանդես կգա։
Բաց մի թողեք
Դանակահարություններ «Էրեբունի Մոլ»-ի մոտ. հիվանդանոց տեղափոխվածներից մեկն երեխա է
Վարորդական կեղծ վկայականներ են նախապատրաստել․7 անձի մասով վարույթ է ուղարկվել դատարան
Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին․ Լուսանկար