Ալիևյան քարոզչությունը փորձում է Ստեփանակերտի ամայի հրապարակում ելույթին լեգիտիմություն վերագրել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից հոկտեմբերի 15-ին Իլհամ Ալիևի արցախյան շրջայցը լայնորեն լուսաբանել է Ռուսաստանի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը, տեսակետ են արտահայտել ռուսաստանցի մի քանի փորձագետներ:
Եվրոպայի խորհրդի՝ ինքնությունը բացահայտել չցանկացած աղբյուրի տեղեկացմամբ՝ Բրյուսելում կարող է կայանալ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում: Համապատասխան առաջարկություն Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին արել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Ըստ աղբյուրի՝ Փաշինյանը և Ալիևը հրավերն ընդունել են՝ մասնակցելու Միշելի մասնակցության եռակողմ հանդիպմանը: Ըստ ոչ պաշտոնական տեղեկության, հանդիպումը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 25-ին:
Իհարկե, Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում հնչեցրած «Ղարաբաղի հարցը փակված է» քաղաքական ուղղորդման ոգով և ոճով: Ամերիկյան և եվրոպական մամուլում Ալիևի ելույթին նշանակալի արձագանքներ դեռևս չկան: Սպասվում է, որ մինչև ընթացիկ ամսավերջ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպում:
Պաշտոնական Բաքուն մերժել էր Գրանադայում հանդիպման հրավերը, որին պետք է մասնակցեին նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը: Հիմնավորումն այն էր, որ Ֆրանսիան «ոչ բալանսավորված դիրքորոշում ունի և բանակցություններին հրավիրված չէ Թուրքիայի նախագահը»: Մեկ շաբաթ անց Իլհամ Ալիևը պատրաստակամ մեկնեց Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների գագաթնաժողովին, որին Հայաստանը չմասնակցեց՝ նախապես այդ մասին իրազեկելով ընդունող երկրի՝ Ղըրղզստանի նախագահին:
Երեկ Գերմանիայի արտգործնախարար Բերբոկը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Բայրամովի հետ: Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանը հավատարիմ է «վերաինտեգրման ծրագրին»: Արցախում, ըստ Բաքվի պաշտոնական տեղեկատվության՝ «տասնհինգ հայ դիմել է Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու խնդրանքով»: Տարածված լուսանկարներից մեկում բռնատեղահանված արցախցիները ճանաչել են ազգությամբ ռուս մարդու՝ Սերգեյ Օգոլցովին: Նա Ստեփանակերտում բնակվում է 90-ական թվականներից: Բայց եթե անգամ տասնհինգ հայ դիմել է, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստանա, ապա դա ամենևին էլ «վերաինտեգրում» չէ, որովհետև այսօր Հայաստանում 150 հազար բռանատեղահանված արցախցի կա:
Բայց ի՞նչ երաշխիքներով: ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ Իլհամ Ալիևն իրականացրել է էթնիկ զտումներ, բռնատեղահանություն: Ստեփանակերտի կենտրոնական հրապարակից ելույթում նա ակնարկեց, որ քաղաքը կառուցվել է խորհրդային Ադրբեջանի և հատկապես իր հոր՝ Հեյդար Ալիևի ,,հոգածությամբ,,: Դա ուղղակի ազդակ էր, որ Արցախում թողնված ամեն ինչ ,,ադրբեջանական սեփականություն է,,: Բրյուսելյան հավանական հանդիպումից առաջ, այսպիսով, Ալիևը հավելյալ սրություն է սադրում: Նա փորձելու է Հայաստանի վարչապետին ներքաշել ցավոտ քննարկումների մեջ: Նախընթաց մեկ տարում պաշտոնական Ստեփանակերտի ,,երերուն,, կեցվածքը, խուսափողականությունը խիստ բացասաբար են անդրադարձել Փաշինյան-Ալիև բանակցությունների վրա:
Այսօր Արցախի դե-ֆակտո իշխանությունները կամ ով կլիազորվի հանդես գալու արցախցիների անունից՝ նա, պարտավոր են իրենց վրա վերցնել հայրենիք վերադարձի, անձնական և հանրային սեփականության իրավունքի ճանաչման, անվտանգության և իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերի քննարկման պատասխանատվությունը: Հայաստանը Ադրբեջանի հետ քննարկելի հարցեր ունի՝ կապված սահմանազատման, միջպետական սահմանի ապառազմականացման, հաղորդակցությունների վերաբացման և դրանց նկատմամբ միմյանց ինքնիշխանությունը լիովին ճանաչելու և անվերապահորեն հարգելու հետ: Քնարա-բարոյախոսական զեղումների ժամանակն սպառվել է: Մեզ համար՝ ծանրագույն հետևանքներով: Բայց ուշքի գալու համար մենք պետք է ունենանք ուժեղ, զարգացած, ժողովրդավար և ինքնիշխանությամբ միջազգայնորեն մրցունակ Հայաստան:
ԱՊՀ բիշքեկյան գագաթնաժողովից երեք օր հետո Իլհամ Ալիևը հայտնվեց հայազերծված Ստեփանակերտում: Այսօր հատուկ հանձնարարություններով նրան ներկայացուցիչ Ամիրբեկովը հայտարարել է, որ Ադրբեջանը Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք և միայն մի մտահոգություն ունի՝ ինչպե՞ս է երաշխավորվելու գնացք նստած և Ադրբեջանից Նախիջևան մեկնող յուրաքանչյուր ուղևորի անվտանգություն: Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը Գրանադայի հանդիպումից հրաժարվել է, որպեսզի Հայաստանի տարածքային ամբողջությունը և կոմունիկացիաների նկատմամբ ինքնիշխանությունը ճանաչող փաստաթուղթ չստորագրի:
Բացառված չէ, որ «յուրաքանչյուր ուղևորի անվտանգության երաշխիքների» թեման բրյուսելյան բանակցություններից առաջ շրջանառության է դրվում ռուս-թուրքական համաձայնությամբ: Այն իմաստով, որ Բաքուն կվստահի, եթե յուրաքանչյուր ուղևորի անվտանգության երաշխիք տա ոչ թե Երևանը, այլ՝ Մոսկվան: Այլ կերպ ասած՝ Ալիևը խնդիր չի ունենա, եթե Հորադիզ-Նախիջևան երկաթուղու հսկողությունն իրականացնի,, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը: Հավանաբար, դա այն գինն է, որի դիմաց Բաքուն կհամաձայնի, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում մնան մինչև 2025թ. տարեվերջ: Իսկ հետո՞: Բայց դա արդեն Մոսկվայի և Բաքվի խնդիրն է:
Հայաստանը միջազգային գործընկերների հետ պետք է հասնի իր տարածքային ամբողջականության և նրա յուրաքանչյուր քառակուսի մետրի նկատմամբ լիակատար ինքնիշխանության՝ Ադրբեջանի կողմից փաստաթղթային ճանաչմանը: Արցախի դե-ֆակտո իշխանություններն իրենց հերթին պետք է հանդես գան Բաքվի հետ երկխոսության նախաձեռնությամբ՝ Ալիևի առաջարկած «վերաինտեգրման ծրագրի» շուրջ ձևավորելով Ստեփանակերտի առաջարկությունները:
Բաց մի թողեք
Խորհրդավոր մահեր Ռուսաստանում
Ռուսաստանն իրագործում է Կովկասից հեռանալու իր ռազմավարությունը, իրենց նպատակն է՝ Հայաստան չպետք է մնա
Բլինքենը վերջին շանսն է տալիս Հայաստանին, որ լուծի խնդիրները Ադրբեջանի հետ ու չգնա Սանկտ-Պետերբուրգ