Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի խմբերի նախագահ Մարինա Կալյուրանդը X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում անդրադարձել է Եվրախորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուժեղ ելույթը և Եվրոպական խորհրդարանի վճռական աջակցությունը Լեռնային Ղարաբաղին»,- գրել է պատգամավորը՝ իր միկրոբլոգում վերահրապարակելով Փաշինյանի ելույթին հետևած հոտնկայս ծափահարությունները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստրասբուրգում ԵԽ խորհրդարանականները հոտնկայս ծափահարություններով էին ողջունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:
Բաց մի թողեք
Երբ գերիները Բաքվից կվերադառնան Հայաստան
Մարդասիրության արժեքներից դրդված՝ Հայաստանն ազատ է արձակում ադրբեջանցի երկու զինծառայողի. Փաշինյան
«Պատմական հնարավորություն կա»․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը