Հոկտեմբերի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ն վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ Գրիբոյեդով փողոցում կրակոցի ձայներ են լսել:
Պարեկները, ժամանելով նշված վայր, «Կոմիտաս պարկ» շինհրապարակում նկատել են մի քաղաքացու և կասկած է առաջացել, որ հնարավոր է կրակոցների հեղինակը նա է: Պարեկների ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ովքեր այդ քաղաքացուն խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
Արդեն տեղում այդ քաղաքացին հայտնել է, որ կրակոցները ինքն է արձակել՝ իր անվամբ գրանցված օրինական զենքով:
Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են կրակված պարկուճներ: Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ 50-ամյա Արման Ա.-ն է, ում մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով:
Բաց մի թողեք
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել 93-ամյա կնոջ սպանության վայրից, ում 24-ամյա երիտասարդը մինչ սպանելը բռնաբարել էր
Հայաստանում 10 ամիսներին սպանությունների թիվը կրկնակի աճել է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը