Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետևում է Հայաստանում հեռարձակվող ռուսական պետական հեռուստալիքների աշխատանքներին։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է, մենք տեղյակ ենք, որ նախարարության կողմից է համաձայնագիրը կնքվել, համապատասխան քայլեր կձեռնարկենք»,-նշեց նախարարը՝ պատասխանելով դիտարկմանը, թե խախտումներ կան։
Հարցին՝ քննարկվո՞ւմ է այդ ալիքները փակելու թեման՝ նախարարը հայտնել է, որ քննարկվում են բոլոր թեմաները։
«Համաձայնագիր կա, ինչը նախատեսում է համապատասխան քայլեր, եթե խախտումներ են լինում, մենք կօգտվենք այդ քայլերից»,- նշեց Խաչատրյանը։
Նա չմեկնաբանեց, թե արդյո՞ք ռուսական ալիքները սպառնալիք են հանդիսանում Հայաստանի անվտանգության համար:
Բաց մի թողեք
Ժամկետանց սննդամթերք՝ Երևանի խանութներում. մի քանի ամսում 7,5 տոննա մթերք է ոչնչացվել․ Տեսանյութ
Քննարկվում է արդյոք ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների փակման հարցը. ԲՏԱ նախարարը մանրամասնում է
Սոթքի հանքը մասնակի է աշխատում, իսկ բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. մարզպետ