Ռուսաստանն ու Թուրքիան կապի մեջ են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հարցով, հինգշաբթի ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Փհենյանում մամուլի ասուլիսի ժամանակ ռուս նախարարին խնդրել են մեկնաբանել Թուրքիայի նախաձեռնությունը՝ խաղաղ կարգավորման նպատակով իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար երաշխավոր երկրների համակարգ ստեղծելու վերաբերյալ։
«Մենք կողմնակից ենք, որ ցանկացած մոտեցում հիմնված լինի կողմերի շահերի հավասարակշռության վրա, այլ ոչ թե ուրիշների շահերի հաշվին ինչ-որ մեկի շահերի պարտադրումը: Ինձ թվում է, որ թուրքական նախաձեռնությունը թելադրված է նման բան ապահովելու ցանկությամբ:Մենք պատրաստ կլինենք համագործակցել այն դիտարկելու համար»,- հավելեց նախարարը։
Բաց մի թողեք
ՌԴ-ում նախագահական ընտրություններ են. նշանակվել է օրը
ՌԴ դպրոցներից մեկում աշակերտուհու բացած կրակահերթի հետևանքով կան զոհեր և տուժածներ․ Լուսանկար
Ադրբեջանում նշանակվել են արտահերթ նախագահական ընտրություններ. 20 տարի նախագահող Ալիևը կրկին կառաջադրվի