ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թալինի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակչուհի 35-ամյա Գոհար Գ.-ն և հայտնել, որ իր 13-ամյա աղջիկը, ով սովորում է Արագածոտնի մարզի դպրոցներից մեկում, դպրոցի տնօրենի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգության:
Գոհար Գ.-ն հրավիրվել է ոստիկանության Թալինի բաժին, նա հայտնել է, որ դպրոցի տնօրենը պարբերաբար իր աղջկան կանչել է աշխատասենյակ, շոյել և փորձել է երեխայի հետ ինտիմ կապ հաստատել:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Թալինի բաժնում արդեն պարզել են տնօրենի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Թալինի բաժնում ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին:
Բաց մի թողեք
Հայաստանում 10 ամիսներին սպանությունների թիվը կրկնակի աճել է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը
Դատախազությունը Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամների գույքը բռնագանձելու պահանջ է ներկայացրել