December 9, 2023

Ավարտվել է արցախցիներիու Շահրամանյանի հանդիպումը. վերջինս հանդես եկավ հայտարարությամբ

Երևանում Արցախի ներկայացուցչությունում ավարտվել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի և մի խումբ արցախցիների հանդիպումը, որի ավարտց հետո Շահրամանյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Մի խումբ քաղաքացիների հետ հանդիպել եմ քիչ առաջ, նրնց պարզաբանումներ եմ տվել իրենց իսկ հնչեցրած հիմնական հարցերի վերաբերյալ: Դրանց մեծ մասը սոցիալական բնույթի են, տրվել ենբոլոր հարցերի պատասխանները: Մենք պատրաստ ենք նաև գույքագրել ընդհանուր կարիքները և ներկայացնել համապատասխան տեղեր, բոլոր հարցերը չէ, որ մենք ի զորու ենք լուծել: Որոշել ենէ էստեղ հատկացնել 2 սենյակ, մարդիկ կամավոր գույքագրեն մյուսների կարիքները, կզբաղվենք այդ հարցերով:

Մյուս հարցերը քաղաքական բնույթի են: Ես ներողությունեմ խնդրում բոլորից, բայց կան հարցեր, որոնք չեմ կարող բարձրաձայնել, դրանք մեծ վտանգներ են պարունակում: Խնդրում եմ էսքանով սահմանափակվե: Մեր դռները բաց են լուծելու ձեր հարցերը, խնդրում եմմեր արցախցիներինսթափ և զգոն լինել այս հարցերի շուրջ, իրար մեջ պետք չէ սադրանքների գործելաոճ դրսևորել, երբևէ ես հրաժարվել չիմ ձեր հարցերին պատասխան տալուց: Հիմա խնդրում եմ ցրվիք, զբաղվիք ձեր գործերվ, ես համոզվածում, որ ունեք հարցեր. այս իրավիճակից տյուրս կյալու հմար հարկավոր է համբերություն: Կրկնում եմ, ամեն ին պետք է անենք, որ չվտագենք Հայաստանի Հանրապետույունը և Արցախի հետագա ճակատագիրը: Կան հարցեր, որոք ես ի վիճակի չեմ պարզաբանել, պատասխան տալ:

Եթե մարդ կա, որ անհատական հարցեր ոնի, ես ստեղ եմ, պատրաստ եմ լսել, բարձրացեք»,-ասաց Շահրամանյանը և ներս մտավ: Քաղաքացիները նրահետևից հարց ուղղեցին՝ ի՞ Արցախի անվտանգություն, եթե Արցախ չկա:

Verified by MonsterInsights