December 4, 2023

Երևանում Արցախի ներկայացուցչություն են ժամանել մեծ թվով ուժայիններ. լարված իրավիճակը պահպանվում է

Երևանում՝ Արցախի ներկայացուցչություն, մեծ թվով կարմիրբերետավորներ, ուժայիններ են ժամանել, որոնց մի մասը շենքի ներսում է, մի մասը՝ դրսում:

Ներկայացուցչության դիմաց բողոքի ցույց իրականացնող արցախցիներին մոտեցած ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի խոսքը պարբերաբար ընդհատում էին, նա այդպես էլ չկարողացավ ծավալուն ելույթ ունենալ, ու քանի որ իրավիճակը լարված էր, և Շահրամանյանի խոսքն ընդհատվում էր, նա առաջարկեց դահլիճում հանդիպում կազմակերպել և ներս մտավ շենք:

Կարմիր բերետավորները և մյուս ոստիկանները հսկում են շենքը՝ թույլ չտալով քաղաքացիներին մուտք գործել այնտեղ:

Այդուհանդերձ, մի խումբ արցախցիների հաջողվեց հրմշտելով, քաշքշելով շենք մտնել, և ներսում Սամվել Շահրամանյանը պատասխանում է նրանց հարցերին:

Ոստիկաններին հաջողվեց կասեցնել մյուսների մուտքը. բողոքի ակցիան դրսում շարունակվում է, ցույցի մասնակիցներին միացել են արցախցիների նոր խմբեր:

Verified by MonsterInsights