Քիչ առաջ Երևանում բախում տեղի ունեցավ վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող արցախցիների ու ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի աշխատակազմի ղեվարար Կարեն Շահրամանյանի միջև։
Քաղաքացիները խմբովի ծեծի ենթակեցին վերջինիս, պատռեցին նրա պիջակը, քաշելիս պոկվեցին նաև վերնաշապիկի կոճակները, պոկեցին-հանեցին նրա փողկապը: Ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացան Շահրամանյանին ազատել ցուցարարների ձեռքից և մի կողմ տանել:
Մեծաթիվ ոստիկաններ են ժամանել դեպքի վայր։ Երկար բանակցություններից, գոռգոռոցներից ու հանդարտության կոչերից հետո հաջողվեց մի փոքր հանդարտեցնել իրավիճակը, կան մի շարք բերման ենթարկվածներ։
Նշենք, որ Կարեն Շահրամանյանը երկար տարիներ աշխատել է ԼՂ պետական համակարգում, 10 տարի եղել է քաղաքաշինության նախարարը, ապա ղեկավարել է ԼՂ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն։ 2021 թվականից նշանակվել է ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավար։
Բաց մի թողեք
Ադրբեջանը Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը․ Լուսանկար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը
Ռուսաստանը մեղավոր է 44-օրյա պատերազմում, «Իսկանդեր»-ը կոդավորված էր․ ռուս ռազմական փորձագետ