Հոկտեմբերի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
ժամը 11:50-ի սահմաններոմ «Ապարան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Եղիպատրուշ գյուղ և մինչ գյուղ հասնելը՝ այլ ավտոմեքենայի միջից շտապօգնության ավտոմեքենան են տեղափոխել տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Անդրանիկ Ա.-ն է:
Վերջինս այդ օրը՝ ժամը 11:10- ի սահմաններում, Եղիպատրուշ գյուղի տարածքում գործող ճոպանուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, շինաշտարակի վրայից վայր է ընկել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Բաց մի թողեք
Վրաերթ Երևանում. բժիշկները պայքարում են տուժած տղամարդու կյանքի համար
Երևանում 20-ամյա տղան անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնացել ցած նետվել
Տան ինքնաշեն վերելակի և երկաթե կառուցատարերի միջակայքից երիտասարդի դի է դուրս բերվել