«Իրաքի իսլամական դիմադրության» շարժմանը պատկանող շիա զինված խմբավորումների մարտիկները առավոտյան հարձակվել են Անբար նահանգում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազայի վրա։
Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, բազայի վրա մի քանի հրթիռ է արձակվել, հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Հոկտեմբերի 20-ին Էրբիլի վարչական կենտրոնի մերձակայքում գտնվող Հարիր ռազմական օդանավակայանի վրա (Բաղդադից 425 կմ հեռավորության վրա) հետ է մղվել երկու անօդաչուների հարձակումը։ Իրաքի հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել նաև անօդաչու թռչող սարքերից մեկը ամերիկյան Camp Victoria բազայի վրա, որը գտնվում է Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ։
Ավելի վաղ շիա խմբավորումների մարտիկները պահանջել էին ԱՄՆ-ից դուրս բերել զորքերը Իրաքից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «ամերիկյան զորքերը պետք է անհապաղ լքեն տարածաշրջանը, հակառակ դեպքում նրանց բազաները մշտապես հարձակման կենթարկվեն»։
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանների թռիչքուղիներին՝ հերթական անգամ շարքից հանելով դրանք։
Ինչպես հայտնել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությունը, հարձակման հետևանքով երկու աշխատակից է զոհվել։
Նշվում է, որ վնասվել են երկու օդանավակայանների թռիչքուղիները, ինչը հանգեցրել է դրանց անգործունակության:
Սիրիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է Դամասկոսից և Հալեպից դեպի Լաթաքիայի օդանավակայան կանոնավոր չվերթների տեղափոխման մասին, կան մի շարք չեղարկված թռիչքներ:
Հալեպի և Դամասկոսի օդային նավահանգիստները դեռ հոկտեմբերի 12-ին էին շարքից դուրս են եկել թռիչքուղիների վնասման պատճառով, և բոլոր թռիչքները ժամանակավորապես տեղափոխվել էին Լաթաքիա։
Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում (Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա) օդանավակայանը վերսկսել էր աշխատանքը հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ Քաղաքացիական ավիացիայի վարչության վերանորոգման բրիգադները մաքրել էին Իսրայելի նախորդ հարձակման վնասը: Սակայն հոկտեմբերի 15-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը կրկին հարձակում էին ձեռնարկել և վնասել թռիչքուղիները։ Դամասկոսի օդանավակայանից թռիչքները վերսկսվել էին չորս օր առաջ։
Բաց մի թողեք
Ստամբուլում ձերբակալել են ՌԴ-ում գործող «Օրենքով գողեր» կազմակերպության ղեկավար Շամիլ Ամիրովին
«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակներում». Ստոլտենբերգ
ԵԱՀԿ-ն չկայացած, փլուզված կազմակերպություն է․ Սաակաշվիլի