December 4, 2023

Դեմքի ջնջխված վերքերով հիվանդանոց է տեղափոխվել եղջերուի հարվածից տուժած տղամարդ

Հոկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 12:50-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի ջնջխված վերքեր, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության խումբը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 44-ամյա Արտակ Թ.-ն է, որը վնասվածքները ստացել է Դիլիջան խոշորացված համայնքում գտնվող Պարզ լճի հարակից անտառում՝ եղնիկի հարվածի հետևանքով:

Նա հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Կովկասյան ազնվացեղ եղջերունների բազմացման կենտրոնից» դուրս գալու ժամանակ, ճանապարհին՝ 2022թ. վերոնշյալ կենտրոնից բաց թողնված եղջերուի հարձակվելու հետևանքով:

Verified by MonsterInsights