«Մեր լրատվամիջոցները, մեր ժողովուրդը, նույնիսկ տնային տնտեսուհիները առավոտից իրիկուն քննարկում են, Հայաստան ինչ մտավ, որ երկրից մտավ, որտեղ փորձարկեցին: Կարևորը դա չի, կարևորը որ այդ ուղղությամբ աշխատանքները հաջողում են»:
Այս մասին Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր երկրներից է ՀՀ-ն սպառազինություն ստանում:
Հարցին, թե ՌԴ-ից մատակարարումներ կա՞, Քոչարյանն արձագանքեց. «Ի՞նչ եք ուզում Ռուսաստանից: Այդ միլիոնները մենք տվել ենք զենք ունենալու համար, հիմա սպասում ենք զենքին, կարծում եմ ցանկացած պայմանագիր նախատեսում է և՛ ժամկետներ, և՛ ժամկետներ խախտման դեպքում պատժամիջոցներ»:
Բաց մի թողեք
Մենք սկսել ենք ու կշարունակենք ցերեկային իրազեկող բնույթի ակցիաներ իրականացնել. «Զանգ»
Հայաստանի սահմանները, տարածքային ամբողջականությունը չճանաչողը Ադրբեջանը չէ, Ռուսաստանը չի ճանաչում. Բաբաջանյան
Փաշինյանի մեղավորությունը այն է, որ հավատացել է նրանց, ում որ հավատացել է․ Բաբայան