Մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ մարտավարական զորավարժությունները, որոնք անցկացվում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» խորագրի ներքո և ներառել ենտարբեր ուղղություններ:
Մասնավորապես, դրանք ընթանալու են Բաքու քաղաքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և օկուպացված Լեռնային Ղարաբաղում:
Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկացնում է, որ զորավարժություններին ներգրավված է 2 երկրների տարբեր տիպի զորքերի՝ ընդհանուր առմամբ մինչև 3 հազար հոգանոց անձնակազմ, 130 միավոր զրահատեխնիկա, մինչև 100 հրետանային զինատեսակ, ավելի քան 20 ավիացիոն և թռիչքային տեխնիկա, ինժեներական սարքավորումներ:
Զորավարժությունները կարճ են, կտևեն 3 օր:
Բաց մի թողեք
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ զեկուցող
Երկրաշարժի սգո օրը հայ երգչիստները տռճիկ կտան բեմում
Որքան հայ գերևարված կա Բաքվում