Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքաքացու (Հ․ Հ․, ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը։
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Բաց մի թողեք
Վրաերթ Երևանում. բժիշկները պայքարում են տուժած տղամարդու կյանքի համար
Երևանում 20-ամյա տղան անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնացել ցած նետվել
Տան ինքնաշեն վերելակի և երկաթե կառուցատարերի միջակայքից երիտասարդի դի է դուրս բերվել