Այսօրվանից WhatsApp հավելվածի Android տարբերակը կաշխատի միայն 5.0 կամ ավելի նոր պլատֆորմով սմարթֆոնների վրա։
Ծառայությունն անհասանելի է արդեն Android 4.1, 4.2, 4.3 և 4.4 օպերացիոն համակարգերով գաջեթների սեփականատերերի համար։ Եթե ձեր սմարթֆոնը թողարկվել է ավելի ուշ, քան 2016 թվականը, դրա վրա տեղադրված է Android-ի ավելի թարմ տարբերակը, ապա անհանգստանալու ոչինչ չկա:
Միայն իսկապես հին մոդելների օգտվողները, որոնք երկար ժամանակ չեն աջակցվում արտադրողների կողմից, կարող են խնդիրներ ունենալ, օրինակ՝ Samsung Galaxy Note 2-ը, Samsung Galaxy S2-ը կամ HTC One-ը, որոնք թողարկվել են ավելի քան 10 տարի առաջ:
Բոլոր օգտատերերը, որոնց սարքերն այլևս չեն աջակցի WhatsApp-ին, այս մասին նախապես մի քանի ծանուցումներ են ստանում մեսենջերից։
Բաց մի թողեք
Այսօրվա լուսաբացը Գեղարքունիքում․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Դեկտեմբերի 4-ի աստղագուշակ․ Արժե կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ օրը խոստանում է զգալի պրոֆեսիոնալ հաջողություններ
Հոգեբանները պարզել են, թե ինչի են պատրաստ կանայք խանդի պատճառով