Հոկտեմբերի 22-ին «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է նույն օրը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Երևանի բնակիչ 41-ամյա Լիլիթ Հ.-ն:
Նա «Վոլսֆագեն» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել «Կարասար» ռեստորանային համալիրի երկաթե դարպասներին ու հայտնվել ռեստորանի տարածքում:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ջրափրկարարներն էին ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել էր բժշկական կենտրոն:
Բաց մի թողեք
ԼՂ-ից բռնի տեղահանված բազմանդամ ընտանիքը հաստատվել է Աշտարակում. Լուսանկար, Տեսանյութ
Մեքենան Սախարովի հրապարակում բախվել է արձանի եզրաքարին ու բռնկվել. վիրավորին կրակի միջից դուրս է բերել մի երիտասարդ
Երևանի Բաշինջաղյան փողոցում մեքենաներ են բախվել. Լուսանկար