December 4, 2023

Ողջունում ենք ցանկացած բարեխիղճ հանձնառություն, որը նպաստում է Հարավային Կովկասում խաղաղությանը. Պետդեպ

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ հանձնառություն, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը՝ անկախ նրանից, թե որտեղ են ընթանում այդ բանակցությունները, կամ ովքեր են դրանք վարում»։ 

Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Իրանում երեկ կայացած «3+3» ձևաչափով հանդիպումը։

«Սակայն մենք ընդունում ենք նաև Իրանի և Ռուսաստանի նկատմամբ Հարավային Կովկասի նուրբ աշխարհագրական դիրքը, և մենք վստահելի գործընկերներ չենք գտել այդ երկրներում»,- հավելել է նա:

Verified by MonsterInsights