Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բրյանսկի շրջանի երկնքում անօդաչու թռչող սարքի հարձակումը ճնշելու մասին։
«Այս գիշեր Կիևի վարչակարգի կողմից չորս ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա։
Ուկրաինական բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Բրյանսկի շրջանի տարածքում հերթապահություն իրականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
ՌԴ-ում նախագահական ընտրություններ են. նշանակվել է օրը
ՌԴ դպրոցներից մեկում աշակերտուհու բացած կրակահերթի հետևանքով կան զոհեր և տուժածներ․ Լուսանկար
Ադրբեջանում նշանակվել են արտահերթ նախագահական ընտրություններ. 20 տարի նախագահող Ալիևը կրկին կառաջադրվի