December 3, 2023

Եթե այդ համերգը տեղի ունենա, ապա այն պետք է բաց լինի բոլորի համար. Սիմոնյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին

Եթե Կառավարությունը գումար է հատկացնում Սնուփ Դոգի համերգի համար, այդ համերգը պետք է լինի բաց։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Սա իմ անձնական կարծիքն է։ Ես չգիտեմ՝ կազմակերպիչներին իմ կարծիքն ինչպես կընդունեն։ Եթե այդ համերգը տեղի ունենա, ապա այն պետք է բաց լինի բոլորի համար։ Եթե պետությունը փող է տալիս, ապա այն պետք է բաց լինի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նման համերգների համար ծախսերին, ԱԺ նախագահը նկատեց՝ ՀՀ ծախսերը որևիցե կերպ չեն անդրադառնում այլ հարցերի վրա՝ լինի բանակ, թե սոցիալական այլ հարց․ «Բանակը որևիցե հարցով Կառավարությանը դիմելուց չէ բառ չի ստանում։ Չնայած նրան, որ ՀՀ-ն պատերազմական դրության մեջ է, պետք է ունենանք տնտեսական աճ, իսկ դա նման միջոցառումների շնորհիվ է, ՀՀ-ն գրավիչ դարձնելու համար»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին նախատեսված էր հայտնի ռեպեր Սնուփ Դոգի երևանյան համերգը, որը հետաձգվել է արցախյան վերջին դեպքերի պատճառով։

Verified by MonsterInsights