Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել Գազայի հատվածում իրավիճակի սրման պատճառով։
«Իսրայել այցի ծրագիր ունեի, չեղարկեցի, այց չի լինի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում։
Քաղաքական գործիչը քննադատել է Թել Ավիվի գործողությունները Գազայի հատվածում՝ նշելով, որ Անկարան «թույլ չի տա, որ երեխաներին շարունակեն սպանել» անկլավում։
Ըստ Էրդողանի՝ և՛ Գազայի հատվածի վրա հարձակում իրականացնողները, և՛ դրան աջակցողները «հոգեկան հիվանդության» նշաններ են ցույց տալիս։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Անկարան մտադիր էր վերջնականապես կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, սակայն Թել Ավիվը «չարաշահեց Թուրքիայի բարի կամքը» և փոխադարձ քայլեր չցուցաբերեց։
Բաց մի թողեք
Ստամբուլում ձերբակալել են ՌԴ-ում գործող «Օրենքով գողեր» կազմակերպության ղեկավար Շամիլ Ամիրովին
«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակներում». Ստոլտենբերգ
ԵԱՀԿ-ն չկայացած, փլուզված կազմակերպություն է․ Սաակաշվիլի