February 22, 2024

Հոկտեմբերի վերջին եռակողմ հանդիպում չի լինի

Հոկտեմբերի վերջին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպում տեղի չի ունենա:

Հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Նա հեռավար մասնակցում է Երևանում ընթացող համաժողովին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հանդիպում չկայանալը պատճառաբանել է ժամանակի սղությամբ:

«Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիևը, հիմա փորձում ենք Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում»,- ասել է Կլաարը:

Նա նշել է, որ «չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի»:

Հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Միշելը ամսվա սկզբին Գրանադայում՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

Verified by MonsterInsights