December 7, 2023

Վարչապետը մանրամասնել է պատճառը՝ ինչու հոկտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը չի կայանա

Հոկտեմբերի վերջ նախատեսված Բրյուսելյան հանդիպումը չի կայանա։

Այս մասին այսօր ԱԺ-ում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին։

Վարչապետը նշեց՝ ըստ իր ենթադրությունների՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը։

Վերջինս խոսքով՝ կան աշխատանքային մանրամասներ, որոնց մասով առաջիկա օրերին Եվրամիության գործընկերներից կփորձեն պարզաբանումներ ստանալ. «Իհարկե, շատ հարցերի պատասխաններ ունենք, բայց նաև չէի ցանկանա շտապել, այդ ամենի վերաբերյալ  պարզաբանում հայտնել։ Ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել այն հանգամանքի վրա, որ Եվրամիության խորհրդի նախագահի հայտարարության մեջ արձանագրված են այն երեք կարևոր սկզբունքները, որոնց հիման վրա պայմանավորվել ենք, որ տեղի ունենա խաղաղության գործընթացը, և կնքվի խաղաղություն։

Դրանից առաջինը ՀՀ-ի և Ադրբեջանի փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն է, երկրորդը, որն ավելի կոնկրետ է, Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանների դելիմիտացիայի իրականացումն է, և որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության հիման վրա։ Մենք խաղաղության գործընթացում պատրաստ ենք առաջ գնալ, և մեր նախկին հայտարարություններում այս մասով ոչինչ չի փոխվել»։

Verified by MonsterInsights