Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում:
Ժամը 18:50-ի սահմաններում քաղաքացիները օդանավակայանի մեկնման սրահում գտնվող սանհանգույցում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, որը պատին ամրացված կախիչից գոտիով փորձել է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել:
Քաղաքացիների կողմից փրկվածը Ալժիրի Հանրապետության քաղաքացի 44-ամյա Ամեր Ը.-ն է:
Դեպքի փաստով ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» գծային բաժնի քննչական բաժին:
Բաց մի թողեք
Վրաերթ Երևանում. բժիշկները պայքարում են տուժած տղամարդու կյանքի համար
Երևանում 20-ամյա տղան անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնացել ցած նետվել
Տան ինքնաշեն վերելակի և երկաթե կառուցատարերի միջակայքից երիտասարդի դի է դուրս բերվել