February 22, 2024

ԼՂ ղեկավարությանը հարցեր ունի ոչ միայն իշխող խմբակցությունը, այլև այլ պետական մարմիններ. Հովհաննիսյան

«Վերջին տարիների զարգացումների և նաև դրա նախորդող ժամանակաշրջանի վերաբերյալ, բոլորս բազմաթիվ հարցեր ունենք, զուգահեռաբար նաև բոլորս բազմաթիվ հարցերի պատասխաններ ունենք»:

Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Անդրադառնալավ հարցին, թե ԼՂ իշխանությունները արդեն տևական ժամանակ է գտնվում են ՀՀ-ում, արդյո՞ք իշխող խմբակցությունը հարցեր չունի ԼՂ ղեկավարությանը Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ բնականաբար հարցեր ունեն, ոչ միայն իշխող խմբակցությունը, այլև այլ պետական մարմիններ և երբ որ կգան այդ հարցերը տալու ժամանակը և անհրաժեշտությունը այդ հարցերը կտրվեն, թե ինչ ֆորմատով դա արդեն հետագան ցույց կտա»:

Verified by MonsterInsights