Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պետք է ազգային անվտանգության նկատառումներով հարկադրաբար ետ բերել անշարժ գույքը, որը ձեռք են բերել երկրում Ռուսաստանի քաղաքացիները։
Այդ մասին նա ասել է հեռավար ռեժիմով կայացած դատական նիստում, փոխանցում է Newsgeorgia.ge պորտալը։
Սահակաշվիլիի խոսքով, վաղ թե ուշ Վրաստանում իշխանությունը կփոխվի, և այդ ժամանակ անհրաժեշտ կլինի զբաղվել ռուսների կողմից անշարժ գույքի զանգվածային գնումների հետևանքով։
«Ռուսների մեծ մասի մենտալիտետի շտկումն անհնար է։ Այդ մարդիկ Վրաստանի համար մեծ վտանգի աղբյուր են… Հենց կառավարությունը փոխվի, ռուսներին մեկ տարի ժամանակ պետք է տրվի բնակարանները վաճառելու համար»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ պետությունը պետք է ծրագիր ստեղծի, որպեսզի դյուրացնի արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիների կողմից բնակարանների և հողատարածքների ձեռքբերումը հետագայում։
«Մենք պետք է ծրագիր ստեղծենք վրացիների վերադարձի համար… Ռուսները Վրաստանում երկարաժամկետ ապագա չունեն»,- հայտարարել է բանտարկության մեջ գտնվող նախկին նախագահը։
Բաց մի թողեք
«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակներում». Ստոլտենբերգ
ԵԱՀԿ-ն չկայացած, փլուզված կազմակերպություն է․ Սաակաշվիլի
Հարձակում Փարիզի կենտրոնում. մեկ զբոսաշրջիկ է զոհվել, ևս մեկ անձ վիրավոր է