ԼՂ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Սամվել Շահրամանյանը պատասխանել է հաճախ հնչող այն հարցին, թե ինչու Պաշտպանության բանակի սպառազինությունը դուրս չի բերվել ԼՂ-ից և տեղափոխվել Հայաստան։
«Այդ հնարավորությունը մենք կորցրել ենք ադրբեջանական կողմից հսկիչ անցագրային կետ տեղադրելուց հետո։ Պարզ էր, որ մենք ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ ԼՂ-ից։ Այսօր անիմաստ է խոսել այդ տեխնիկայի դուրսբերման մասին, բանակի տեխնիկան և սպառազինությունը մենք հանձնել ենք ռուսական կողմին՝ հետագա ուտիլիզացիայի համար։ Դա պիտի ոչնչացվի՝ ըստ պայմանավորվածության»,- ասել է Արցախի նախագահը։
Բաց մի թողեք
Ավետ Բարսեղյանն իրեն մեծություն է համարում, ստիպում երեխաներին նկարվել իր հետ
Ռուսաստանը մեղավոր է 44-օրյա պատերազմում, «Իսկանդեր»-ը կոդավորված էր․ ռուս ռազմական փորձագետ
Բա երկու տարի առաջ ձեր քաղաքական թիմի համար վտանգ չէ՞ի․ Հարությունյանը՝ ՔՊ-ին