December 8, 2023

Սումգայիթ քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել տներից մեկի վրա, կան զոհեր և վիրավորներ

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել տներից մեկի վրա, կան զոհեր և վիրավորներ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, դեպքը տեղի է ունեցել 16-րդ միկրոշրջանում գտնվող մասնավոր բնակելի համալիրում։

Հարձակման ժամանակ ընտանիքի 2 անդամ է սպանվել՝ հայր և դուստր, ընտանիքի մյուս անդամները՝ երկու աղջիկները վիրավորվել են։

Վիրավորների թիվը ներկայումս ճշտվում է, նրանց մեջ նաև Թուրքիայի քաղաքացի կա։

Դեպքի վայր են ժամանել իրավապահները և շտապօգնության բրիգադը։

Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Զինված հարձակում՝ Ադրբեջանում․ կան զոհեր և վիրավորներ

Verified by MonsterInsights