December 4, 2023

Ավտովթարներ․ Երևանում 3 մեքենա է բախվել. 47-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 06:30-ի սահմաններում Ռիգայի և Սլավիկ Չիլոյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արման Դավթյանի վարած Toyota Camry մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Վլադմիրի Գալստյանի վարած Mazda 6 մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Պավել Գասպարյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևորը, Երևանի բնակիչ 47-ամյա Քրիստինե Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մինչ քննչական խումբը տեղում աշխատում էր, հիվանդանոցից ահազանգ է ստացվել վիրավոր Քրիստինե Պ.-ի գիտակցության չգալով մահանալու մասին: է:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Toyota-ի վարորդ Ա. Դավթյանը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:10-ի սահմաներում 32-ամյա Գրիգոր Զ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով հայտնվել վերգետնյա անցման մոտ՝ հետիոտնի ճանապարհին:

Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Աղբյուրի տեղեկություններով վարորդը ծառայում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասում:

Verified by MonsterInsights