December 9, 2023

ԱՄՆ նախագահի թեկնածուներից մեկը որոշել է չմասնակցել ընտրապայքարին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը որոշել է դադարեցնել իր մասնակցությունը նախընտրական քարոզարշավին եւ դուրս գալ գալիք տարի կայանալիք նախագահական ընտրությունների պայքարից։

Այս մասին նա նախօրեին հայտարարել է Լաս Վեգասում ունեցած ելույթի ընթացքում։ «Ճամփորդելով երկրով վերջին վեց ամիսներին՝ ես եկա այստեղ, որպեսզի ասեմ՝ ինձ համար պարզ դարձավ, որ հիմա իմ ժամանակը չէ։ Դրա համար էլ, երկարատեւ աղոթքներից եւ մտածումներից հետո որոշեցի այսօրվանից դադարեցնել մասնակցությունս գալիք նախագահական ընտրությունների ընտրապայքարին»,- Politico-ի փոխանցմամբ՝ ասել է Փենսը։

Հիշեցնենք, որ Մայք Փենսը հարում է Հանրապետականների կուսակցությանը։ Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։ Սրանով հանդերձ՝ դեմ է եղել, որպեսզի Թրամփը բողոքարկի 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, որով նախագահ դարձավ Սպիտակ տան գործող ղեկավար Ջո Բայդենը։

Հիշեցնենք նաեւ, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։

Նախագահի թեկնածուներից մեկը որոշել է դուրս գալ ընտրապայքարից

Verified by MonsterInsights