December 9, 2023

Որքան պարգևավճար, ով որքան աշխատավարձ է ստանում ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի` սեպտեմբերի 21-ի առթիվ ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակիցները պարգեւատրվել են։

Չնայած այս փուլում, երբ Հայաստան բռնի տեղափոխված մեր հայրենակիցներից շատերն օրվա հացի խնդիր ունեն, ԱԺ պատգամավորները պարգեւավճար են ստանում` որպես հավելավճար իրենց առանց այն էլ բարձր աշխատավարձերին:

Ավելին, մեր տեղեկություններով պատգամավորները եւ Աժ աշխատակազմի ղեկավար կազմը պարգեւավճար են ստացել մեկ ամսվա աշխատավարձի չափով,այլ ոչ թե 30 տոկոսի, ինչպես շարքային աշխատակիցները: Միայն «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներն են հայտարարել, որ իրենց ստացած պարգեւավճարները տրամադրելու են արցախցիներին։

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ:  Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 694 հազար 470 դրամ,սովորական պատգամավորներինը՝ 661 հազար 400 դրամ:

Verified by MonsterInsights