Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում անհայտ անձը սրճարան է հրկիզել Մոլոտովի կոկտեյլով, մի այցելու ստացել է ծանր այրվածքներ։ Գրել է Shot տելեգրամյան ալիքը՝ նաև տեսանյութ հրապարակելով։
Գիշերը Երևանի ժամանակաով 01։00-ին մոտ մի տղամարդ վազել է Լենինի պողոտայի «Սքվեր» ռեստորան և պատուհանից նետել դյուրավառ հեղուկով ապակե շիշ, որից հետո ռեստորանում ուժեղ հրդեհ է բռնկվել։ .Դրա հետևանքով տուժել է 37-ամյա Աննա Դ.-ն։ Կնոջ մարմնի 25 տոկոսը 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել, և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Մնացած այցելուները՝ 10 հոգի, տարհանվել են այրվող շինությունից։
Ոստիկանությունն այժմ փնտրում է հրկիզողին։
Բաց մի թողեք
Ստամբուլում ձերբակալել են ՌԴ-ում գործող «Օրենքով գողեր» կազմակերպության ղեկավար Շամիլ Ամիրովին
«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակներում». Ստոլտենբերգ
ԵԱՀԿ-ն չկայացած, փլուզված կազմակերպություն է․ Սաակաշվիլի