Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից սպառնում է ցած նետվել: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարար-հոգեբանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:
Բաց մի թողեք
ԼՂ-ից բռնի տեղահանված բազմանդամ ընտանիքը հաստատվել է Աշտարակում. Լուսանկար, Տեսանյութ
Մեքենան Սախարովի հրապարակում բախվել է արձանի եզրաքարին ու բռնկվել. վիրավորին կրակի միջից դուրս է բերել մի երիտասարդ
Երևանի Բաշինջաղյան փողոցում մեքենաներ են բախվել. Լուսանկար