December 9, 2023

Երիտասարդները փորձել են Կիևյան կամրջի մոտ զենք թաքցնել. ինչ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 30-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ կարգախմբից օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կիևյան փողոցում մի քաղաքացի փորձել է զենք թաքցնել կամրջի ծայրամասում:

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

Պարեկները ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, նախաքննական մարմին են ներկայացրել 29-ամյա և 36-ամյա երկու երիտասարդների:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով: Կատարվում է նախաքննություն:

Verified by MonsterInsights