Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրու Հովսեփյան փողոցի տնակներից մեկում դանակահարություն է տեղ ունեցել և կա վիրավոր:
Աղբյուրի տեղեկություններով, վերջինիս պարեկներն ու ոստիկանները ոստիկանության Կումայրիի բաժնում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, քանի որ վիրավոր է եղել: Նրա մոտ հայտնաբերվել է «աջ աճուկային շրջանի ծակած-կտրած վերք՝ արյունահոսող եզրերով» վնասվածք և տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարզվել է դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնք մինչ պարեկների, ոստիկանների ժամանումը ինչ որ անձինք փորձել են վերացնել:
Բաց մի թողեք
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել 93-ամյա կնոջ սպանության վայրից, ում 24-ամյա երիտասարդը մինչ սպանելը բռնաբարել էր
Հայաստանում 10 ամիսներին սպանությունների թիվը կրկնակի աճել է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը