ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտրամաբանական է համարում խոսակցությունները, թե ՀՀ-ն սառեցրել է ԼՂ բյուջեն։
Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում։
Նախարարի խոսքով՝ ՀՀ-ն չի զբաղվել այն գումարների հարցով, որոնք տրամադրվել են ԼՂ-ին, այլ տեղի գործընկերներն են որոշել, թե ինչպես օգտագործել դրանք։ Ըստ Հովհաննիսյանի՝ այս տարվա սկզբից ԼՂ գործընկերները վերցրել են ավելի շատ գումար, քան պետք է վերցնեին։ Դրա պատճառը, ըստ նրա, այն է, որ ԼՂ-ում ցանկացել են գումարները ավելի շուտ ստանալ։
Ինչ վերաբերում է մնացյալ 6 միլիարդ դրամին, և թե ինչո՞ւ այն չի հատկացվելու Հայաստան տեղահանված ԼՂ բնակիչներին, Հովհաննիսյանը ընդգծեց, որ դրա կարիք չկա․ «Ես իմաստ չեմ տեսնում, որովհետև առանց այն էլ մենք նրանց արդեն տրամադրել ենք 30 միլիարդից ավելի գումար և դեռ հատկացնելու ենք»։
Բաց մի թողեք
Մարդասիրության արժեքներից դրդված՝ Հայաստանն ազատ է արձակում ադրբեջանցի երկու զինծառայողի. Փաշինյան
Որ 32 հայ գերիներին է Ադրբեջանը վերադարձնում
Մեր ձեռքերին արյուն չկա, թող իրենց հետ չխառնեն․ Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանի կողմից հղի կնոջ վրաերթի դեպքը հիշեցնելու մասին